«ԵՐԿԻՐ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՆՈՐ ՏԱՐՎԱ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴԻ ԱՌԹԻՎ

Posted December 31, 2012 by lcoarmenia
Categories: News

1

«ԳՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԻՐՔ»

Posted November 6, 2012 by lcoarmenia
Categories: News

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը լույս է ընծայել ԵՄԿ-ում դասական ուղղագրության դասընթացները վարող դասախոս Մարո Խաչատրյանի հեղինակած «Գրից մինչև գիրք» գիրքը: 2012թ.-ի հոկտեմբերի 27-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին մասնակցեցին նաև ԵՄԿ անդամներ: Գրքում ներկայացվում է հայ ժողովրդի պատմության բեկումնային իրադարձությունը՝ գրերի գյուտը, և գյուտին հաջորդող մշակութային հեղաշրջման ընթացքը մինչև հայ գրքի տպագրություն, մինչև մեր օրերը:


ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ. ԱՐՇԱՎՆԵՐ ԴԵՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Posted October 4, 2012 by lcoarmenia
Categories: News

«Երկիր և մշակույթ» բարեգործական հասարակական կազմակերպության անդամները 2012թ.-ի սեպտեմբերի 21-23-ը ԵՊՀ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում մասնակցեցին «Կրթությունը ՀՀ ազգային անվտանգության համատեքստում» համաժողովին, որը կազմակերպել էր ԵՊՀ «Վարդանանք» ակումբը: ՀՀ անկախության 21 ամյակին նվիրված համաժողովն իր ներկայությամբ պատվել էր նաև Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը. նիստերից մեկի ընթացքում զեկույց-բանախոսությամբ հանդես եկավ ԵՄԿ ծրագրերի պատասխանատու Արմեն Քեշիշյանը: Համաժողովի շրջանակներում ԵՄԿ անդամները մասնակցեցին նաև դեպի տարածաշրջանի պատմաճարտարապետական հուշարձաններ կազմակերպված արշավների: Նրանք եղան Ամբերդում, Տեղերի վանքում, Արշակունիների Աղցքի դամբարանում, Սաղմոսավանքում, Հովհաննավանքում, Մուղնու Ս. Գևորգ վանքում, ինչպես նաև հնարավորություն ունեցան Բյուրականի աստղադիտարանում աստղադիտակով դիտելու գիշերային երկնակամարի աստղերն ու մոլորակները:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ LET’S DO IT! ARMENIA ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

Posted July 22, 2012 by lcoarmenia
Categories: News

«Երկիր և մշակույթ» բարեգործական հասարակական կազմակերպության անդամները 2012թ.-ի հուլիսի 20-ին մասնակցեցին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացած Let’s do it! Armenia կամ «Մենք կարող ենք» կոնֆերանսին: «Մենք կարող ենք» շարժումը Let’s do it! World Cleanup 2012 արշավի շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 15-ին նախատեսում է իրականացնել «Հայաստանն առանց աղբի» համահայկական կամավորական նախաձեռնությունը:

Շարժմանը միացել են հայաստանյան մի շարք կառույցներ և հասարակական կազմակերպություններ: Կոնֆերանսին իր մասնակցությունն էր բերել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Շարժման մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ >>

 

ՓԱՐԻԶԻ «ՄԱՇՏՈՑ» ՄԻՈՒԹԵԱՆ ՆՈՐԱԲԱՑ ԿԱՅՔԸ ԵՄԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Posted July 4, 2012 by lcoarmenia
Categories: News

http://www.association-machtotz.com/grataratc_arm.html

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ` ԵՄԿ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Posted June 18, 2012 by lcoarmenia
Categories: News

Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում 2012թ.-ի հունիսի 14-16-ը Երևանում տեղի ունեցավ «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների միջազգային համաժողովը: Համաժողովին մասնակցում էին նաև ԵՄԿ անդամներ, որոնք հանդես եկան զեկուցումներով: Միջազգային համաժողովի շրջանակներում տեղի ունեցան նաև ցուցահանդեսներ:

Համաժողովի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ >>

ՍԵՄԻՆԱՐ` ԵՄԿ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Posted April 13, 2012 by lcoarmenia
Categories: News

2012թ.-ի ապրիլի 10-ին «Կենաց տուն» մշակութային կենտրոնում կազմակերպվեց սեմինար՝ «Հայության անցած և անցնելիք ճանապարհը» թեմայով, որին մասնակցում էին նաև ԵՄԿ անդամներ: Սեմինարի բանախոսն էր ԵՄԿ անդամ, պատմաբան Վարդգես Քեշիշյանը: Նա փորձեց վերաարժեվորել հայության անցած ճանապարհը և նշել այն ուղիները, որոնցով ընթանալու դեպքում հայ ազգը կկատարի իր պատմական առաքելությունը: Ելույթի վերջում բանախոսը պատասխանեց ներկաների հարցերին, այնուհետև ծավալվեց քննարկում: Հանդիպմանը ոգեղեն շունչ հաղորդեց կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը երաժշտական իր բարձրարվեստ կատարումներով:

«Երկիր և մշակույթ» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ պարոն Գևորգ Յաղջյանին

Posted March 29, 2012 by lcoarmenia
Categories: News

Հարգելի պարոն Յաղջյան

Խորին շնորհակալություն ենք հայտնում Ձեզ` «Ես Կամավոր եմ» ծրագրի աշխատանքային խմբի գործունեությանը  «Երկիր և մշակույթ» ՀԿ-ի մասնակցության համար:

Մենք շատ բարձր ենք գնահատում «Երկիր և մշակույթ» ՀԿ-ի անդամ պարոն Արայիկ Միլիտոսյանի ներդրումը ողջ գործընթացում:

Վստահ ենք,  որ  «Ես կամավոր եմ» ծրագիրն  արդյունավորվեց նաև մեր հավաքական ջանքերի շնորհիվ` ի նպաստ Հայաստանում կամավորության մշակույթի  ընդլայնման:

Ի հավաստիք մեր արդյունավետ գործընկերության, կից ուղարկում ենք «Կամավորությունը Հայաստանում» իրավիճակային վերլուծության արդյունքները, ուր ամփոփված են աշխատանքային խմբի բոլոր քննարկումները, ինչպես նաև` տրված են  այլ հետաքրքրական դիտարկումներ:

Երախտագիտությամբ`

Քնարիկ Արաբյան
«Ես կամավոր եմ» ծրագրի ղեկավար, Հայ կամավորների միություն

Փետրվարի 3, 2012թ.

Նույնը` Տանյա Շիշմանյանին, Հայ կամավորների միության Գործադիր տնօրեն

Volunteerism in Armenia – 2011 – Arm – ExecSummary

Volunteerism in Armenia – 2011-Arm

“Ես կամավոր եմ” ծրագրի կայք կարող եք այցելել այստեղ >>

“ԵՐԿԻՐ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ” ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ԲՈԼՈՐԻ ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ

Posted December 27, 2011 by lcoarmenia
Categories: News

ԵՄԿ-Ն` ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Posted December 7, 2011 by lcoarmenia
Categories: News

“Երկիր և մշակույթ” բարեգործական հասարակական կազմակերպությունն իր գործունեությանը նվիրված լուսանկարներով մասնակցություն ունեցավ “Ես կամավոր եմ” ծրագրի շրջանակներում անցկացվող լուսանկարների ցուցահանդեսին:

Հայաստանում կամավորական շարժումը լուսաբանող ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ 2011թ.-ի դեկտեմբերի 6–ին Հայաստանի ազգային պատկերասրահի 3–րդ հարկում, որի ժամանակ հայտարարվեց նաև ծրագրի համանուն կայքի գործարկման մասին:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև դեկտեմբերի 15-ը:

Ցուցահանդեսի մասին կարող եք կարդալ նաև այստեղ >>

ԵՄԿ-Ն ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է “ԵՍ ԿԱՄԱՎՈՐ ԵՄ” ԾՐԱԳՐԻՆ

Posted November 29, 2011 by lcoarmenia
Categories: News

“Երկիր և մշակույթ” բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայ կամավորների միության հրավերով մասնակցում է “Ես կամավոր եմ” ծրագրին: Տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին ԵՄԿ անդամ Արայիկ Միլիտոսյանը ևս ընդգրկվել է ծրագրի աշխատանքային խմբի մեջ: Ծրագրի նպատակն է` նպաստել կամավորության  մշակույթի տարածմանը Հայաստանում:

“Ես կամավոր եմ” ծրագրին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ >>

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔ

Posted October 31, 2011 by lcoarmenia
Categories: News

“Երկիր և մշակույթ” բարեգործական հասարակական կազմակերպության անդամները, ԵՊՀ “Վարդանանք” ՌՀԴԱ-ի հետ միասին, 2011թ.-ի հոկտեմբերի 22–ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի տնօրինության հրավերով հյուրընկալվեցին Մատենադարանում` նորակառույց մասնաշենքը և ներկայացված ցուցանմուշները տեսնելու: Այցելուները բավական տպավորված էին ժամանակի պահանջներին համահունչ նորակառույց մասնաշենքի հարմարություններով և միջնադարյան ձեռագիր գոհարների նորովի ցուցադրությամբ:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ

Posted September 30, 2011 by lcoarmenia
Categories: News

“Երկիր և մշակույթ” բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հրավերով 2011թ.-ի սեպտեմբերի 24–ին “Անի” հյուրանոցում մասնակցեց հայ-թուրքական հարաբերությունների շուրջ համաքաղաքային քննարկումներին: Մի շարք ՀԿ-ների և միությունների հետ համատեղ համակողմանիորեն քննարկվեցին հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի տարբեր սցենարներ:

ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ԵՂՎԱՐԴԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Posted August 16, 2011 by lcoarmenia
Categories: News

Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղում 2011թ.-ի օգոստոսի 20-ին տեղի ունեցավ “Երկիր և մշակույթ” կազմակերպության կողմից վերանորոգված Ս. Աստվածածին եկեղեցու վերաբացման հանդիսավոր արարողությունը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ >>

ԵՄԿ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Posted August 16, 2011 by lcoarmenia
Categories: News

“Երկիր և մշակույթ” բարեգործական հասարակական կազմակերպության երևանյան գրասենյակում 2011թ.-ի օգոստոսի 15-ին տեղի ունեցավ ԵՄԿ վարչության նիստ: Քննարկվեցին ընթացիկ մի շարք հարցեր: Կազմակերպության նախագահ Գևորգ Յաղջյանը ներկայացրեց նախորդ ամիսների ընթացքում ԵՄԿ ձեռքբերումները և բացթողումները: Վերլուծվեցին կազմակերպության առկա խնդիրները: Քննարկման ընթացքում վարչության անդամները հանդես եկան տարբեր առաջարկություններով:

ԵՄԿ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ

Posted August 13, 2011 by lcoarmenia
Categories: News

 “Երկիր և մշակույթ” բարեգործական հասարակական կազմակերպության երևանյան գրասենյակում օգոստոսի 11-ին տեղի ունեցավ կազմակերպության հերթական ժողովը: Ողջունելով ԵՄԿ անդամներին և հրավիրված հյուրերին` կազմակերպության նախագահ Գևորգ Յաղջյանն ընդգծեց ԵՄԿ ձեռքբերումներն անցած մեկուկես տարվա ընթացքում, խոսեց առաջիկա անելիքների մասին:  Նա շեշտեց, որ ԵՄԿ-ն գրեթե յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ կամ մի քանի միջոցառում է իրականացնում Հայաստանում և փորձում կլոր տարին ակտիվ պահել իր կամավորներին: ԵՄԿ անցկացրած մեծ ու փոքր ծրագրերի արդյունքում կրկնապատկվել է ԵՄԿ անդամների և կամավորների թիվը, ինչպես նաև ավելացել կազմակերպության աջակիցների ու ծրագրերով հետաքրքրվողների թիվը: Նախագահն իր խոսքում չշրջանցեց նաև ԵՄԿ-ում առկա խնդիրները և կարևորեց դրանց շուտափույթ լուծման անհրաժեշտությունը: Ապա ԵՄԿ ծրագրերի պատասխանատու Արմեն Քեշիշյանը տեսաշարով ներկայացրեց և մանրամասնեց կազմակերպության 2010-2011 թթ. իրականացրած ծրագրերը: Դրանք կրթական ու մշակութային տարբեր միջոցառումներ են, արշավներ, հանդիպում-քննարկումներ, հանրային դասախոսություններ, դասընթացներ: Հարկ է նշել, որ վերջիններից հատկապես լայն արձագանք է գտել դասական ուղղագրության, գրաբարի և այլ անվճար դասընթացների անցկացումը: Հյուրերին և կազմակերպության նոր անդամներին տեսաշարով ներկայացվեց նաև “Երկիր և մշակույթ”-ի  անցած ուղին` հիմնադրման օրից մինչ այժմ:

Այնուհետև ելույթ ունեցավ ԵՄԿ վարչության անդամ Արմեն Կարապետյանը: Նա իր գոհունակությունն արտահայտեց կազմակերպության իրականացրած ծրագրերի վերաբերյալ` նշելով, որ նման ակտիվությունը նախանձելի է և օրինակ կարող է ծառայել շատերի համար: ԵՄԿ կատարած աշխատանքի վերաբերյալ բարձր կարծիք արտահայտեց նաև ժողովին հրավիրված ԵՄԿ/ԱՄՆ-ի վարչության անդամ Նազարեթ Գևոնյանը: Նա հավաստեց, որ քսան տարվա պատմություն ունեցող հայաստանյան կազմակերպությունը վերջին մեկուկես տարվա ընթացքում էլ ավելի է ակտիվացել և աշխատում է թափանցիկ` իր կատարած գործերը բլոգում լուսաբանելով:

Ի դեպ, հիշեցնելով, որ “Երկիր և մշակույթ” համազգային կազմակերպությունն իր հիմնադրման օրից սկսած ծրագրեր է իրականացրել տարբեր պետությունների սահմաններում հայտնված Պատմական Հայաստանի մի շարք շրջաններում` նա ուրախությամբ տեղեկացրեց, որ ԵՄԿ-ն այժմ ծրագրի է մասնակցում նաև Արևմտյան Հայաստանում:

ԵՄԿ ճամբարներում իր ունեցած հաջող փորձառությամբ և տպավորություններով կիսվեց ամերիկահայ կամավոր Արուսյակ Մարգարյանը, ով մասնակցել է 2005 թ. ԵՄԿ ծրագրերին: Ժողովին ներկա էին նաև Ռուսաստանից ժամանած հյուրեր, որոնք բավական տպավորված էին կազմակերպության ներկայացված ծրագրերով և սիրով հանձն առան “Երկիր և մշակույթ”-ի ծրագրերի մասին տեղեկություն տարածել Ռուսաստանում ՀՀ դեսպանատան կիրակնօրյա դպրոցի միջոցով: Ժողովի վերջում ներկաների կողմից հնչեցին տարբեր հարցեր և առաջարկություններ: Կազմակերպության մի շարք անդամների հանձնվեցին անդամատոմսեր:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅՐ ԲԱԲԿԵՆ ՍԱԼԲԻՅԱՆԻ ՀԵՏ

Posted August 11, 2011 by lcoarmenia
Categories: News

“Երկիր և մշակույթ” կազմակերպության երևանյան գրասենյակում օգոստոսի 11–ին տեղի ունեցավ հանդիպում Սամցխե-Ջավախքի Ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբկեն Սալբիյանի հետ: Հանդիպմանը ԵՄԿ-ից ներկա էին նախագահ Գևորգ Յաղջյանը և վարչության անդամներ: Քննարկվեցին Ջավախքին առնչվող ծրագրերում ԵՄԿ հետագա մասնակցության հետ կապված հարցեր: Հիշեցնենք, որ դեռևս 2002թ.-ին Հայաստանի “Երկիր և մշակույթի” կողմից ցանկապատվել է Ախալքալաքի Ս. Խաչ եկեղեցու տարածքը, որի արդյունքում եկեղեցու բակը բավական բարեկարգ տեսք է ստացել:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ “ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ” ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

Posted August 5, 2011 by lcoarmenia
Categories: News

“Երկիր և մշակույթ” և “Դեպի Հայք” կազմակերպությունների երևանյան գրասենյակների ընդհանուր սրահում օգոստոսի 5-ին տեղի ունեցավ հանդիպում Սփյուռքի նախարարության «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագրի մասնակից սփյուռքահայ երիտասարդների հետ: Վերջիններս ուրախ էին ծանոթանալ սփյուռքահայերի հետ աշխատող կազմակերպությունների գործունեությանն ու ծրագրերին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ սփյուռքի փոխնախարար Վարդան Մարաշլյանը: Նա կարևորելով և դրական գնահատելով “Դեպի Հայք” և “Երկիր և մշակույթ” կազմակերպությունների ծավալած գործունեությունը` հանդիպման մասնակիցներին ներկայացրեց նրանց ղեկավարներին:

 “Դեպի Հայք” կազմակերպության գործադիր տնօրեն Սևան Կաբակյանը խոսեց իրենց ծրագրերի մասին, ընդգծելով` Հայաստանում սփյուռքահայ կամավորներների մասնակցությունը գրեթե բոլոր ոլորտներում: Իրենց տպավորություններով կիսվեցին նաև ծրագրերին արդեն մասնակցած սփյուռքահայ երիտասարդներ: (“Դեպի Հայք” հիմնադրամի ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ >>)

Ապա հանդես եկավ “Երկիր և մշակույթ” կազմակերպության նախագահ Գևորգ Յաղջյանը: Նա ներկայացրեց կազմակերպության խնդիրներն ու նպատակները, անդրադարձավ սփյուռքահայերին հայրենիքի հետ կապող կոնկրետ քայլերին: Այնուհետև ԵՄԿ ծրագրերի պատասխանատու Արմեն Քեշիշյանը տեսաշարով ներկայացրեց և մեկնաբանեց “Երկիր և մշակույթ” կազմակերպության անցած ուղին և իրագործած ծրագրերը: Ներկաները մի շարք հարցեր ուղղեցին հանդիպման բանախոսներին:

“Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց” ծրագրի մասին կարող եք կարդալ այստեղ >>

ՅԱՆՁՆՈՒԵՑԻՆ ԴԱՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՒԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԸ

Posted July 10, 2011 by lcoarmenia
Categories: News

 “Երկիր եւ մշակոյթ,, կազմակերպութեան հայաստանեան գրասենեակում Յուլիսի 9-ին տեղի ունեցաւ 2011թ.-ի Յունուար-Փետրուար ամիսներին ԵՄԿ-ի եւ Փարիզի “Մաշտոց” հայ լեզուի պաշտպանութեան միութեան համատեղ կազմակերպած դասական ուղղագրութեան անվճար դասընթացի աւարտական վկայագրերի հանդիսաւոր յանձնումը: Ողջունելով Փարիզի “Մաշտոց” միութեան նախագահ, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, հայագէտ Հիլդա Գալֆայեանին եւ դասընթացի մասնակիցներին` ԵՄԿ ծրագրերի պատասխանատու Արմէն Քէշիշեանը խօսեց անցկացուած դասընթացի յաջող ընթացքի եւ գոհացուցիչ արդիւնքների մասին` շնորհակալութիւն յայտնելով դասախօս Մարօ Խաչատրեանին` դասընթացը մեծ յաջողութեամբ վարելու համար:

 Պրոֆեսոր Հիլդա Գալֆայեանն իր ելոյթում կարեւորեց դասական ողղագրութեան իմացութեան անհրաժեշտութիւնը եւ ողջունեց դասընթացի մասնակիցների շահագրգռուածութիւնը` ձեռք բերած նոր գիտելիքների հանդէպ: Այնուհետեւ Հիլդա Գալֆայեանը Փարիզի “Մաշտոց” միութեան կողմից հանդիսաւորութեամբ դասընթացի 14 մասնակիցներին յանձնեց աւարտական վկայագրերը: Դասընթացը վարող դասախօս Մարօ Խաչատրեանն իր հերթին ուրախութեամբ նշեց, որ բոլոր մասնակիցները յաջողութեամբ են յանձնել դասընթացի աւարտական գրաւոր աշխատանքները: Վերջում ներկաները մի շարք հարցեր ուղղեցին հանդիպման յարգարժան հիւրին` պրոֆեսոր Հիլդա Գալֆայեանին:

ԵՄԿ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Posted July 4, 2011 by lcoarmenia
Categories: News

“Երկիր և մշակույթ” կազմակերպության կամավորները հունիսի 28-30-ը մասնակցեցին Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության հայկական ասոցիացիայի 3-րդ միջազգային համաժողովին, որին մասնակցում էին լավագույն պլաստիկ վիրաբույժները աշխարհի տարբեր ծայրերից: Բժշկագիտության այդ ասպարեզի վերջին նվաճումների հանդեպ հետաքրքրություն դրսևորած և օտար լեզուների տիրապետող ԵՄԿ կամավորները համաժողովի աշխատանքների երեք օրերի ընթացքում պատրաստակամ էին անհրաժեշտության դեպքում որպես ուղեկցորդ կամ թարգմանող օգնել հյուրերին: ԵՄԿ-ին վերջերս կամավորագրված որոշ երիտասարդների համար դա առաջին կամավորական փորձն էր: ԵՄԿ կամավորներն իրենց նպաստը բերեցին օտարերկացի բժիշկների հետ փոխադարձ շփման ու հաղորդակցման ասպարեզում` նրանց նաև տեղեկություններ հաղորդելով Հայաստան աշխարհի բացառիկ մշակութային արժեքների մասին: Միասին այցելեցին “Գաֆէսճեան թանգարան”, Երևանի գինու և կոնյակի գործարան և այլն:    Միջազգային համաժողովը նախագահում էր բժշ. գ. թ., դոցենտ, Հայաստանի “Երկիր և մշակույթ” կազմակերպության նախագահ Գևորգ Յաղջյանը:
Համոզված ենք, որ հյուրերը գոհ և տպավորություններով լի վերադարձան իրենց հայրենիք` կրկին անգամ Հայաստան այցելելու ակնկալիքով:
Միջազգային համաժողովի մասին կարող եք տեղեկանալ նաև այստեղ >>